‘
Եվրամիության երկրների՝ եվրոպական գործերով նախարարները Լյուքսեմբուրգում հունիսի 24-ի հանդիպմանը կքննարկեն Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, РИА Новости-ին այսօր հաղորդել է ԵՄ կառույցների աղբյուրը:
Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն տեղի կունենա հինգշաբթի՝ հունիսի 23-ին: Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ Brexit-ի հակառակորդների թիվը փոքր-ինչ մեծացել է համայնքների պալատի լեյբորիստ պատգամավորուհի Ջո Քոքսի սպանությունից հետո, որը ԵՄ-ի անդամակցության կողմնակից էր:
Հունիսի 23-ի հանրաքվեում, որն արդեն անվանում են մի ամբողջ սերնդի ռազմավարական կարևորագույն որոշում, հարցն այսպես է ձևակերպվելու. «Արդյո՞ք Միացյալ Թագավորությունը պետք է մնա Եվրամիության անդամ, թե՞ պետք է դուրս գա Եվրամիությունից»:
‘