‘ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը’

552

«Մենք անհանգստացած ենք  Ադրբեջանի և Հայաստանի ռազմաճակատի գծում զինված բախումների հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ»: Ինչպես հաղորդել է APA-ն՝ այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության  հարցերով գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Հայտարարությունում նշվում է, որ ԵՄ-ն կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, ուժի գործադրումը և սպառնալիքները ու վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «ԵՄ-ն հիշեցնում է, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին մասնակցելու հակամարտության քաղաքական կարգավորմանը»: Հայտարարության մեջ նաև աջակցություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների գործունեությանը, մասնավորապես՝ 2013 թ.  նոյեմբերի 19-ին Վիեննայում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությանը՝ երկու երկրների նախագահների բանակցությունները շարունակելու վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Գազայի բնակիչները ՄԱԿ-ի կառույցներում թաքնվելը նույնպեսլ անվտանգ չեն համարում’
Հաջորդ հոդվածը‘Օբաման, ի դեմս Պուտինի՝ վտանգ է տեսնում Ռուսաստանի համար’