‘ԵՄ-ն առաջարկում է էապես ընդլայնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ ‘

672

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ սահմանափակելով երկակի նշանակության ապրանքների արտահանումը և լրացուցիչ խստացնելով ռուսաստանյան ընկերությունների մուտքը արտարժույթի շուկա: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Բացի այդ՝ մի քանի երկրներ առաջարկել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ներգրավել այն մարդկանց ցուցակում, որոնց արգելված է մուտքը Եվրամիություն: Եվրահանձնաժողովը նաև առաջարկել է սահմանափակել ՌԴ մասնակցությունը մարզական և մշակությաին միջոցառումներին:

Միևնույն ժամանակ, գործակալության տվյալներով՝ Բրյուսելում չի քննարկվել Ռուսաստանին միջազգային փոխանցումների  SWIFT համակարգից հեռացնելու հարցը, քանի որ դա չափազանց արմատական քայլ է: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում տեղի է ունեցել հանդիպում արտգործնախարարի հետ` Թուրքիայի ետընտրական գործընթացների հատուկ շեշտադրումով’
Հաջորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդի շենքը վաճառքի կդրվի ավելի քան 410 մլն դոլարով’