‘
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը` Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետևում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն ձեռնպահ է մնացել որևէ գնահատականից կամ մեկնաբանությունից: Եվրահանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ այժմ այդ տեղեկատվությունը ճշտում են իրենց հայաստանյան գործընկերների հետ, և պաշտոնական որևէ հայտարարություն կամ պատասխան կարող են տալ միայն Հայաստանի բանագնացների կողմից որոշակի մանրամասների տրամադրումից հետո:
Հիշեցնենք, որ Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, թե Հայաստանը միանում է Մաքսային միությանը, եւ դա չնայած այն բանին, որ ակնկալվում էր, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում պիտի նախաստորագրվի ԵՄ — Հայաստան Ասոցացման համաձայնագիրը:
‘