‘ԵՄ-ն երկարացրել է սահմանափակումների ժամկետը Բելառուսի նկատմամբ’

636

Երեկ ԵՄ խորհուրդը տարվա կտրվածքով իրականացված վերստուգման արդյունքում Բելառուսի նկատմամբ կիրառվող սահմանափակումների ժամկետը երկարաձգել է մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ը: «Դա արվել է, որովհետև ոչ բոլոր քաղաքական բանտարկյալներն են ազատ արձակվել, ազատ արձակվածներից ոչ մեկը չի ռեաբիլիտացվել, և իրավիճակը Բելառուսում, կապված մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի և ժողովրդավարական սկզբունքների գերակայության հետ՝ չի բարելավվել»,- պարզաբանվում է Բրյուսելի տարածած հաղորդագրության մեջ: ԵՄ-ն, ասվում է փաստաթղթում, պահպանում է Մինսկի հանդեպ իր քննադատական ներգործության քաղաքականությունը, ինչն ուղղված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի և ժողովրդավարական սկզբունքների գերակայության ապահովմանն այդ երկրում:

Թարմացվել է այն անձանց և կազմակերպությունների ցանկը, որոնց արգելված են ԵՄ այցերը, և ում եվրոպական ակտիվները սառեցվել են: Այսօրվա դրությամբ 232 ֆիզիկական և 25 իրավաբանական անձինք ենթակա են ԵՄ պատժամիջոցներին:

Իրավական ակտն ընդունվել է գրավոր և ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 30-ին ԵՄ-ի «Պաշտոնական մատյանում» հրապարակվելու պահից, նշվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է Interfax.com-ը

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ապրում ենք` ինչքան որ կապրվի’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Վալդես. Պարզապես խնդրում եմ, որ ով էլ ինձ փոխարինի, նրան գրկաբաց ընդունեն’