Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները մարդու իրավունքների խախտումների համար՝ սև ցուցակում ընդգրկելով 4 ֆիզիկական և 6 իրավաբանական անձանց։
Այդ մասին ասվում է «ԵՄ-ի պաշտոնական ամսագրում», որտեղ հրապարակվել են համապատասխան նորմատիվ ակտերը։
«Իրանի հետ կապված՝մտահոգության տեղիք տվող բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդու իրավունքների վիճակը կարգավորելու Եվրամիության պարտավորությունների համաձայն՝ չորս անձ և վեց ընկերություն պետք է ընդգրկվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպությունների և մարմինների ցուցակում, որոնց նկատմամբ սահմանափակման միջոցներ են կիրառվում»,- նշվում է հայտարարության մեջ։
Սև ցուցակում ընդգրկվել են ոստիկանության և բանտերի, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, կիբեռանվտանգության պետական կազմակերպություններ, ուղղիչ հաստատություններ։
Փոխանցում է tass.ru-ն։