‘ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ’

628

ԵՄ Խորհուրդը Սիրիայի կառավարության ևս 12 անդամների ընդգրկել է այդ երկրի սև ցուցակի մեջ, որոնց անդամներին արգելվում է մուտք գործել Եվրամիության տարածք, իսկ նրանց բանկային հաշիվները ենթակա են սառեցման:

Այդ որոշումն ընդունվել է ԵՄ Խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով հերթական նիստում, որն անցկացվում է Լյուքսեմբուրգում:

Տարածված հայտարարության մեջ Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը պատճառաբանվում է այդ երկրում «մարդու իրավունքների լուրջ խախտումներով», ինչի համար «պատասխանատու են այդ անձինք»:

Այժմ այց ցուցակում ընդգրկված է 191 հոգի, այդ թվում՝ երկրի նախագահը, կառավարության անդամներ, պաշտոնյաներ, զինվորականներ և գործարարներ: Բացի այդ՝ ԵՄ-ն սառեցրել է սիրիական պետական 53 կառույցների ակտիվները, այդ թվում՝ Սիրիայի կենտրոնական բանկի: Սիրիայի նկատմամբ գործում է նաև  այդ երկրից նավթ գնելու և նրան պերճանքի առարկաներ վաճառելու արգելքը:

Մայիսի վերջին ԵՄ-ն երկարացրեց Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները մինչև 2015 թ. հունիս: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Ալ-Ջազիրայի» լրագրողները դատապարտվել են 7 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’