ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Ռոսբանկի և «Տինկոֆֆ բանկի» դեմ

376

Եվրամիությունն ուսումնասիրում է պատժամիջոցների 10-րդ փաթեթում Ռոսբանկի, «Տինկոֆֆ բանկի» և ՌԴ ազգային բարեկեցության ֆոնդի նկատմամբ սահանափակումներ մտցնելու հնարավորությունը, երեքշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով պատժացուցակի նախագծի սևագիր տարբերակին։

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն նաև նախատեսում է բանկերին պատվիրել՝ տեղեկություններ տրամադրել Ռուսաստանի ԿԲ-ի ակտիվների վերաբերյալ։

Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է ուժեղացնել  պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ կապված սառեցված ակտիվների մասին հաշվետվողականության պարտավորությունները։ Եվրամիության պահանջած տեղեկությունները չտրամադրելու դեպքում կարող է սահմանվել 50 հազար եվրո տուգանք՝ ֆիզիկական անձի դեպքում, և տարեկան շրջանառության 10 %-ի տուգանք՝ ձեռնարկությունների համար։

Նախագծում նշվում է, որ նախատեսվում է ՌԴ քաղաքացիներին  արգելել  Եվրոպայում չափազանց կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում և ձեռնարկություններում պաշտոններ զբաղեցնել կառավարման մարմիններում։

Ավելի վաղ Politico թերթը տեղեկացրել է, որ Եվրամիության պատժամիջոցների 10-րդ փաթեթում կարող են սահմանափակումներ մտցվել ռուսաստանյան չորս բանկերի, այդ թվում՝ Ալֆա բանկի նկատմամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևը չի մասնակցի ԵԱՀԿ ԽՎ նիստին, եթե Ռուսաստանը մասնակցի
Հաջորդ հոդվածըՍիլվիո Բեռլուսկոնին աջակցություն է հայտնել Ուկրաինային