ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան չորս բանկերի դեմ

325

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթում կարող է սահմանափակումներ մտցնել չորս բանկերի, այդ թվում՝ Ալֆա բանկի նկատմամբ։

Այդ մասին երկուշաբթի հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով դիվանագետների և պաշտոնատար անձանց։

Մյուս բանկերի անունները, որոնք կարող են հայտնվել պատժացուցակում, պարբերականը չի նշում։

Նոր փաթեթում կարող են ընդգրկվել նաև 130 ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ և լրագրողներ։

Բացի այդ, ԵՄ-ն արգելք է սահմանում բեռնատարների, շինարարական տեխնիկայի և էլեկտրասարքավորումների՝ ՌԴ ներկրման նկատմամբ։

Նոր փաթեթում կարող է ընդգրկվել նաև ԱՄԷ-ի նավարկության մի ընկերություն, որը կասկածվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ, հաղորդում է Politico-ն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կոչ է արել նոր անցակետեր բացել Սիրիային օգնելու համար
Հաջորդ հոդվածըՋերարդը կարող է գլխավորել «Լիդս Յունայթեդը»