‘ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին՝ ազատ արձակել ընդդիմադիր գործիչներին’

1466

Եվրոպական միությունը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր գործիչներին՝ մատնացույց անելով Թբիլիսիում ենթադրաբար առևանգված և Բաքվում կալանավորված լրագրող Աֆղան Մուխթարլիին։

«Վրաստանում ադրբեջանցի լրագրողի առևանգումը և Ադրբեջանում նրա ձերբակալությունը պահանջում է արագ, մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն:

Մենք ողջունում ենք Վրաստանի իշխանությունների կողմից այդ գործով սկսված հետաքննության մեկնարկը:

Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների, այդ թվում խոսքի ազատության հետ կապված սահմանափակումների վերանայումը, և դրանց հետ կապված բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը հրատապ է՝ համաձայն Ադրբեջանի միջազգայնորեն ստանձնած հանձնառությունների:

Մենք հուսով ենք, որ կապահովվի անհրաժեշտ իրավական գործընթաց, ինչպես նաև կհարգվեն քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները:

Մարդու իրավունքների միջազգային հռչակագիրը հստակ փաստում է՝ ոչ մեկը չի կարող ենթարկվել կամայական ձերբակալության, կալանքի և արտաքսման»:

Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի լրագրողը մայիսի 29-ին անհետացել է, հետո հայտնվել Բաքվում՝ նախնական կալանքի բանտախցում։ Ադրբեջանի դատարանը արդեն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:

Նախորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդում պատմել են, թե որտեղ է Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի աղբյուրը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի նախարարը ծանր վիճակում տեղափոխվել է Թուրքիա’