Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը Մերձդնեստրում և ընդհանրապես Մոլդովայում։
«Մեզ համար չափազանց կարևոր է խուսափել ցանկացած սրացումից, չենք կարծում, թե խելամիտ է սադրիչ հայտարարություններ անել Մոլդովայի և Մերձդնեստրի իրավիճակների վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք կանխել որևէ միջադեպ և ջանքեր գործադրել կայունություն ապահովելու ուղղությամբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ ասուլիսում ասել է Շառլ Միշելը։
Միշելը նաև հավելել է, որ Եվրամիությունը Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի, նաև կաջակցի ոչ հավաստի տեղեկատվության և կիբեռգրոհների դեմ պայքարի հարցում։
Փոխանցում է ria.ru-ն։