‘ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային և Հայաստանին կարգավորել հարաբերությունները’

1157

Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին կարգավորել հարաբերությունները՝ այն բանից հետո, երբ Հռոմի պապը կիրակի օրը Վատիկանում տեղի ունեցած պատարագի ժամանակ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ զանգվածային ջարդերը ցեղասպանություն անվանեց։ Այս մասին փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:

ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գծով խոսնակ Մայա Կոչիյանիչը այսօր ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում երկրներին «հավելյալ գիտակից քայլեր ձեռնարկել, որոնք ճանապարհ կհարթեն լիակատար հաշտեցման համար»։

Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացնի չորեքշաբթի Բրյուսելում։

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ’
Հաջորդ հոդվածը‘Բայց կյանքս անցավ…Եվ հազար ափսոս, որ հնար չունեմ խելագարվելու. Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է’