ԵՄ-ն կպաշտպանի Լիտվայի սահմանը

82

Սահմանապահ և ջրափնյա պաշտպանության եվրոպական Frontex գործակալությունը մինչև սահամանապահ պարեկության 60 աշխատակից, 30 տրանսպորտային միջոցն և երկու ուղղաթիռ՝ կմեծացնի իր ներկայությունը Բելառուսի հետ Լիտվայի սահմանին։

Այդ նասին հայտարարել է գործակալության գործադիր տնօրեն Ֆաբրիս Լեգերին Լիտվա կատարած այցի ընթացքում։

Նա շեշտել է, որ համաձայն է Վիլնյուսի գնահատականին՝ միգրանտների հետ կապված ճգնաժամը ԵՄ պատժամիջոցների և Արևմուտքի կողմից բելառուսական ընդդիմությանը պաշտպանելու պատճառով վրդովված բելառուսական իշխանությունների կողմից «յուրօրինակ հիբրիդային սպառնալիք» անվանելու վերաբերյալ։

«Այդ միգրացիոն ճգնաժամը ստեղծվել է և սնուցվում է որպես ԵՄ-ի որոշումների վրա ազդեցություն գործելու կամ արձագանքելու քաղաքական լծակ, մասնավորապես՝ Բելառուսի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների կապակցությամբ։ Մենք Լիտվային կտրամադրենք մեր փորձը՝ միգրանտներին հայրենիք վերադարձնելու հնարավորությունների առումով, քանի որ Լիտվայի համար, իհարկե, անսովոր է այդ ազգությունների և այդ քանակի մարդկանց հոսքը»,- ասել է Լեգերին։

Միայն հուլիսին Բելառուսից Լիտվա է ժամանել 1400 միգրանտ, մինչդեռ ամբողջ անցյալ տարվա ընթացքում նրանց թիվն ընդամենը 80 է եղել։

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում լիտվացիների կողմից Մինսկին ուղղված՝ անօրինական միգրանտներից պաշտպանելու պահանջները տարօրինակ են հնչում, քանի որ նախկինում նրանք չէին զլանում «խեղդել իր ժողովրդին»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» կդադարեցնի Անտուան Գրիզմանին ու Սաուլ Նյիգեսին փոխանակելու վերաբերյալ բանակցությունները
Հաջորդ հոդվածըՏիխանովսկայան այցելում է Սպիտակ տուն և Կապիտոլիում