ԵՄ-ն համաձայնեցրել է պատժամիջոցների վեցերորդ փաթեթը

637

Եվրամիության երկրների առաջնորդները երկուշաբթի ուշ երեկոյան, այնուամենայնիվ, կարողացել են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հարցում, որը նախատեսում է մասնակի էմբարգո ռուսաստանյան նավթի արտահանման նկատմամբ և Խնայբանկը SWIFT համակարգից անջատում։

«Ռուսաստանյան նավթի արտահանման արգելքը ԵՄ` փակում է Ռուսաստանից նավթի արտահանման երկու երրորդից ավելին, կրճատելով նրա ռազմական մեքենայի ֆինանսավորման հսկայական աղբյուրը։ Առավելագույն ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու նպատակով»,- Twitter-ում գրել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Պատժամիջոցների տակ է ընկնում ծովով արտահանվող նավթը։ ԵՄ-ն որոշել է առայժմ թույլատրել արտահանումը «Դրուժբա» նավթամուղով, որից կախում ունի Հունգարիան։ Միշելը հայտարարել է, որ դա ժամանակավոր որոշում է։

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են նաև  միջբանկային վճարումների SWIFT համակարգից անջատել ռուսաստանյան խոշորագույն Խնայբանկը և իրենց տարածքում արգելել ռուսաստանյան ևս երեք պետական ԶԼՄ-ների աշխատանքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի 32-րդ անընդմեջ հաղթանակը
Հաջորդ հոդվածըԳերմանիան պատրաստ է Պուտինի հակառակորդներին վիզա տալ