‘ԵՄ-ն Հայաստանին եւս €4,8 մլն կհատկացնի բյուջետային գործառույթների շրջանակներում’

745

Բազմակողմանի ոլորտային բյուջետային գործառույթների շրջանակներում Եվրոպական միությունը  4.8 մլն եվրո է հատկացրել Հայաստանին` Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրում ամրագրված  պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման և Եվրոպական միության և միջազգային առևտային չափանիշների հետ ներդաշնակեցման ուղղությամբ իրականցվող բարեփոխումների դիմաց: Երևանում ԵՄ գրասենյակից տեղեկացնում են, որ  այն հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև 2010 թվականին համաձայնեցված բյուջետային օժանդակության գործառույթների մի մասը: Բյուջետային օժանդակության ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի կառավարության գանձապետարանի միջոցով:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն եվրո, որից 20 մլն եվրոն հանդիսանում է բյուջետային օժանդակություն: Վերոնշյալ՝ 4.8 մլն եվրո վճարումը հետևում է 2011 թվականի դեկտեմբերին կատարված 8 մլն. եվրո վճարմանը՝ կազմելով ընդհանուր առմամբ 12.8 մլն. եվրո: 1 մլն. եվրոն տրամադրվում է որպես տեխնիկական աջակցություն ՀՀ պետական մարմիններին և նշյալ ոլորտներում ակտիվ ոչ պետական հաստատություններին: Գործառույթների առաջընթացի գնահատումն իրականացվում է ԵՄ-ի և ԵՄ գործակալությունների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկերների և բոլոր ոչ-պետական դերակատարների կողմից համատեղ:  Հատկապես պետական ֆինանսների կառավարման ոլորտի առնչությամբ, այս հատկացման շրջանակներում իրականցվող ծրագրի օժանդակությամբ ստեղծվել և  e-gov.am կայք էջում տեղադրվել է գրանցամատյան՝ արտաքին աուդիտի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով:  Ֆինանսների նախարարությունում ծրագրի շրջանակներում ստեղծել է Կենտրոնական ներդաշնակեցման վարչություն, որը պատասխանատու է պետական գնումների և պետական ֆինանսների ներքին հսկողության բարեփոխումների ուղղորդման համար: Ծրագիրը օժանդակել է պետական գնումների բողոքարկումների խորհրդի ստեղծմանը, որը զբաղվում է պետական գնումների հետ առնչվող բողոքներով: Առևտրին առնչվող ոլորտում ծրագրի օժանդակությամբ կառավարության կողմից ընդունվել է Որակի ենթակառուցվածքի բարեփոխումների ռազմավարությունը, ընդունվել և հրապարակվել է գրանցամատյան մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրություն և ենթա-օրենդրական ակտեր, դատական կանոնակարգեր և միջազգային   պայմանագրեր: Վճարման ծավալի նվազումը նշյալ տրանշով հաստատված 6մլն եվրո ֆինանսավորման համեմատ պայմանավորված է այն փաստով, որ չեն բավարարվել  երկու պայմաններ, որոնք կապված են  նորաստեղծ Պետական գնումների բողոքարկումների խորհրդի գործառնական կարողությունների հետ և արտաքին աուդիտի ոլորտում առաջարկությունների իրականացման մանրամասների հրապարակմամբ:

 

Նախորդ հոդվածը‘Հիտլերին զրկել են բավարական քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Ուկրաինային ոչ մի տեղ քարշ չենք տալիս’