‘ԵՄ-ն Հայաստանին 140-170 մլն եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի’

663

ԵՄ անդամների, գործընկեր երկրների ու Եվրոպական խորհրդարանի հետ խորհրդատվությունից հետո Եվրոպական հանձնաժողովը որոշում  է ընդունել առաջիկա տարիների ընթացքում ֆինանսավորել Հարևանության եվրոպական քաղաքականության շրջանակներում գործընկերներին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԵՄ կայքը, աջակցություն կցուցաբերվի

Հայաստանին, Ադրբեջանին, Ալժիրին, Բելառուսին, Հորդանանին, Լիբանանին, Մարոկոյին և Թունիսին, ինչպես նաև արևելյան ու հարավային հարևանների հետ տարածաշրջանային համագործակցության և Wide- եվրոպական հարևանության ծրագրի համար: Ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 5.5 մլրդ եվրո:

ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նշել է, որ ԵՄ հարաբերություններն իր գործընկերների հետ միշտ գերակայությունների թվում են եղել, և այդ հաստատված ամուր կապերում կարևոր դեր է խաղում վերջիններիս քաղաքական և տնտեսական խնդիրների հաղթահարման գործում աջակցություն ցուցաբերելը:

Հայաստանի համար 2014-2017թթ. ընթացքում 140-170 մլն եվրո կտրամադրվի մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման, ինչպես նաև   արդարադատության համակարգի բարեփոխման համար:

 

Նախորդ հոդվածը‘Իսպանիան ջախջախեց Մակեդոնիային(տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը կհրավիրվի Ուրուգվայի հավաքական ‘