Եվրամիությունը հինգշաբթի տեխնիկական խումբ է ուղարկում Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին իր առաքելության տեղակայման կոնկրետ տեղը քննարկելու համար։
Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է հանրապետության փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Այդ հարցերը մինչև հիմա քննարկվում են։ Այսօր տեխնիկական խումբ կժամանի Եվրամիությունից, որը նույնպես կքննարկի այդ հարցերը և բոլոր չափորոշիչները, որոնց համապատասխան պետք է ծավալվի ԵՄ-ի փաստահավաք առաքելությունը»,- ասել է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորությանը՝ ԱԳՆ փոխնախարարը նշել է, որ «Երևանը բաց է բոլոր առաջարկների համար, որոնց օգնությամբ կուժեղանա երկրի անվտանգությունը»։
Փոխանցում է tass.ru-ն։