‘ԵՄ-ն Մեծ Բրիտանիային թույլ է տվել կրճատել ներգաղթյալների սոցիալական աջակցությունը’

833

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի բանակցություններն արդյունք չեն տվել: Այդ մասին հայտնել է Տուսկն ինքը իր Twitter-ում: «Գործարքն առայժմ չկայացավ: Առաջիկա 24 ժամերի ինտենսիվ աշխատանքը որոշիչ նշանակություն կունենա»,- գրել է նա:

Վարչապետ Քեմերոնի գրասենյակը հայտարարել է, որ Լոնդոնն ու Բրյուսելը պայամանավորվել են , որ Մեծ Բրիտանիան կարող է անհապաղ կրճատել ներգաղթյալների սոցիալական վճարները, փոխանցել է Reuters-ը: «Եվրահանձնաժողովն արդեն ներկայացրել է տեքստը, որից պարզ է դառնում, որ ներկայումս Մեծ Բրիտանիայում ստեղծված հանգամանքները համապատասխանում են «վթարային արգելակման» մեխանիզմը գործի դնելու չափանիշներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների վերանայման բանակցություններն ընթանում են ԵՄ-ի փետրվարյան գագաթնաժողովի նախօրեին, որի ժամանակ Բրյուսելի և Լոնդոնի միջև կարող է գործարք կայանալ: Նման որոշումը կարող է Մեծ Բրիտանիայի իշխանություններին մղել ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանաքվեն 2017 թ. վերջից տեղափոխել այս տարվա ամառ, նշում է ТАСС-ը:

 Հանրաքվեի գաղափարի հեղինակը Դևիդ Քեմերոնն է, որն ինքը ԵՄ-ի անդամակցությունը շարունակելու կողմնակից է, սակայն՝ միջպետական այդ կառույցում նշանակալի փոփոխություններ կատարելու պայմանով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արթիկի և Մարալիկի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովի հրապարակած տեսագրության մեջ Կասյանովը նշանառության տակ է’