‘ԵՄ-ն մտահոգված է Սաակաշվիլիի դեմ քրեական գործի հարուցման առիթով’

626

Եվրամիությունը մտահոգված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործի հարուցմամբ, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչների հաղորդագրության մեջ:

Երեքշաբթի Սաակաշվիլիին պաշտոնական լիազորությունները գերազանցելու հեռակա մեղադրանք է առաջադրվել 2007 թ. նոյեմբերին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստատեսությունը փակելու և նրա սեփականատեր Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքը բռնագրավելու գործերով: Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քրեական գործ է հարուցել Սաակաշվիլիի դեմ այն բանից հետո, երբ նա երկուշաբթի, ժամը 11.00-ին, չի ներկայացել հարցաքննության, փոխանցում է Новости-Грузия գործակալությունը:

«Մենք անհանգստացած ենք նախկին նախագահ Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործի առիթով: Թեպետ ոչ մեկն օրենքից վեր չէ, սակայն Վրաստանում հետապնդումները պետք է լինեն թափանցիկ, համաչափ և քաղաքական նկատառումներից զերծ, իրավական հարթությունում»,- ասված է հաղորդագրության մեջ: Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Աշոցք-Թալին ճանապարհին վաղը կիրականացվեն պայթեցման աշխատանքներ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Հայրապետյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ’