‘ԵՄ-ն նախագահ Ալիևի շանսերը բարձր է գնահատում երկրի ղեկավարի ընտրություններում’

625

Եվրամիությունը նախագահ Իլհամ Ալիևի հնարավորությունները բարձր է գնահատում 2013 թ. նախագահական ընտրություններում,  interfax.az-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել է ԵՄ Բաքվի գրասենյակի ղեկավար Ռոլան Քոբիան: «ԵՄ-ն պաշտպանում է բազմակարծությունը և կարծում է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին պետք է մասնակցեն բոլոր նրանք, ովքեր կցանկանան»,- հայտարարել է Քոբիան: Նրա կարծիքով՝ գործող նախագահ Ալիևի վերընտրվելու հնարավորությունները բարձր են, քանի որ «նրան բոլորը ճանաչում են, և նա շատ բան է արել»:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նախագահ է ընտրվել երկու անգամ՝ 2003 և 2008 թթ.: Երկրի Սահմանադրությունը չի սահմանափակում, թե քանի անգամ նույն մարդը կարող է նախագահ դառնալ:

Նախորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյան. Իմ աներձագը պրեզիդենտ չէ, բայց մարդ ես, կարող է պատգամավոր դառնա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’