‘ԵՄ-ն Նոբելյան մրցանակի պարգևավճարը կտրամադրի երեխաներին’

603

Եվրամիությունը որոշել է Նոբելյան մրցանակի պարգևավճարը  (930 հազար եվրո) տրամադրել ռազմական գործողություններից տուժած երեխաներին, հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

«Պարգևավճարը պետք է ծառայի երեխաներին, որոնք միշտ եղել են ընդհարումների հիմնական զոհը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Նոբելյան կոմիտեն որոշել էր Խաղաղության մրցանակը հանձնել Եվրամիությանը, որի կազմավորման շնորհիվ բազմաթիվ պատերազմներից հետո Եվրոպայում հարատև  խաղաղություն է հաստատվել:

Նախորդ հոդվածը‘Արտակ Շաբոյանն ազատվել է հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Հավաքականի 150-րդ հանդիպումը, Հովսեփյանի 132-րդ խաղը, Մխիթարյանի 10-րդ գոլը…’