‘ԵՄ-ն նորից հորդորում է փակել Մեծամորի ատոմակայանը ‘

1058

ԵՄ-ն նախկինի պես հորդորում է փակել Մեծամորի ատոմակայանը, քանի որ այն չի կարող նորացվել միջազգայնորեն ճանաչված միջուկային անվտանգության 3 ստանդարտներին համապատասխան: Այդ մասին նշվում է Եվրամիության կողմից հրապարակված հերթական տարեկան զեկույցում, որը վերաբերվում է գործընկեր երկրներում գրանցված առաջընթացին: 2012-ի տարեկան առաջընթացի Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ ԵՄ-ի համար մտահոգիչ է այն, որ Հայաստանը դեռ չի մշակել Մեծամորի ատոմակայանը շահագործումից դուրս բերելու նախագիծը: Ըստ այդմ, Ֆուկուսիմայի միջուկային վթարից հետո Հայաստանը ԵՄ-ի առաջ պարտավորություն է ստանձնել անցնեկ միջուկային սթրեսս-թեսթ` վտանգների եւ անվտանգության գնահատում, որի արդյունքները պետք է ներկայացվի 2013-ի սկզբին: 

Նախորդ հոդվածը‘Քննիչները կարծում են, որ Բերեզովսկին կախվել է ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ. Սաֆարովի ազատումն ու օդանավակայանի հարցը ուժեղացրել են լարվածությունը ‘