‘ԵՄ-ն նոր գործ է բացել ընդդեմ Լեհաստանի’

2629

Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ երկրորդ հետաքննություն է բացել լեհական դատական բարեփոխումների առիթով, այս անգամ՝ Գերագույն դատարանի վերաբերյալ օրենքի պատճառով, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 3-ին:

Բրյուսելի կարծիքով՝ իշխող կուսակցությունը քայքայում է դատական համակարգի անկախությունը, ինչը, տեսականորեն, Լեհաստանին կարող է զրկել ձայնի իրավունքից և ԵՄ նպաստներից:

Անցյալ տարվա դեկտամբերին Եվրահանձնաժողովն արդեն Լեհաստանի դեմ գործընթաց էր նախաձեռնել  Լիսաբոնյան պայմանգրի 7-րդ հոդվածով, այդ քայլը վերաբերում էր դատական բարեփոխումների առաջին մասին:

Թե՛ լեհական ընդդիմությունը և թե՛ Բրյուսելը կարծում են, որ 2015 թվականից Լեհաստանում իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը ուզում է իրեն ենթարկել դատական համակարգը, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը:

Գերագույն դատարանի մասին նոր օրենքը նախագահին թույլ կտա միանձնյա փոխել կամ վերանշանակել դատավորների մի մասին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վայնշթեյնին ցմահ ազատազրկում է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Նարինե Մարգարյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար’