‘ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայում բանակցությունները իշխանությունների և ընդդիմության միջև’

970

Կիևում ԵՄ ղեկավարությունը ողջունել է երկխոսությունն իշխանությունների և ընդդիմության միջև և կառավարությանը կոչ արել կատարել իր խոստումները, իսկ ընդդիմությանը՝ պահպանել ցույցերի խաղաղ բնույթը: Համապատասխան հայտարարությունը նրանք հրապարակել են Facebook-ում, հաղորդել է УНН-ը:

ԵՄ ներկայացուցչությունը նաև անհանգստություն է հայտնել մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի վատթարացման, մասնավորապես՝ հիվանդանոցներում վիրավորների ձերբակալության, անհետացման և խոշտանգումների կապակցությամբ: ԵՄ առաքելության ղեկավարությունը նաև դիմել է կողմերին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել հունվարի 16-ին ընդունված օրենքների ողջ փաթեթը, որոնք սահմանափակում են հիմնարար ազատությունները: «ԵՄ-ն շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին Ուկրաինայում և նախկինի պես՝ հավատարիմ է Ուկրաինայի տնտեսական ինտեգրմանը և քաղաքական ասոցացմանը»,- ասվում է հայտարարության մեջ. Փոխանցում է podrobnosti-ն:

Նախորդ հոդվածը‘Իրավիճակը ճանապարհներին. Քամի, ձյուն, մառախուղ ‘
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’