Տնտեսության լուրջ խնդիրների պատճառով Եվրամիությունը որոշել է Ուկրաինային որպես օգնություն ուղարկել մեկ միլիարդ եվրո՝ նախատեսված ինը միլիարդի փոխարեն, գրում է Bloomberg-ը։
«Մայիսին խոստացված խոշոր օգնությունն Ուկրաինային, ինչպես երևում է, մղվում է երկրորդ պլան, քանի որ դաշինքը լուրջ տնտեսական դժվարությունների հեռանկարի է բախվում»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում հիշեցվում է, որ գրեթե երկու ամիս առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը առաջարկել էր Ուկրաինային ինը միլիարդ եվրո տրամադրել՝ որպես արտակարգ վարկ։ Առայժմ դաշինքին հաջողվել է պայմանավորվել միայն սկզբնական տրանշի վերաբերյալ, որ այդ գումարի մեկ իններորդն է կազմում։ Բացի այդ, Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ֆինանսավորել Ուկրաինայի վերականգնման՝ Կիևի կողմից 750 միլիարդ դոլար գնահատված ծրագրի մեծ մասը, ապշեցրել է դաշինքի անդամներից ոմանց, փոխանցում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։
Փոխանցում է ria.ru-ն։