‘ԵՄ-ն ուզում է Շոտլանդիան տեսնել իր կազմում’

1595

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները կուզենային Շոտլանդիան տեսնել Եվրամիության կազմում, կարծում է երկրի գյուղատնտեսության նախարար Ֆերգյուս Էուինգը: Այդ մասին տեղեկացրել է Reuters-ը:

«Վերջին 24 ժամերի ընթացքում Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, թե կուզենային, որ Շոտլանդիան լիներ ԵՄ 28-րդ երկիրը»,- հայտարարել է նախարարը Լյուքսեմբուրգում ոչ պաշտոնական բանակցությունների ավարտից հետո:

Նախարարի խոսքով՝ Շոտլանդիայի նկատմամբ «բարեհաճ վերաբերմունք» են դրսևորել Ֆրանսիայի, Գերմանիայի և Իռլանդիայի գյուղնախարարները: Նա հավելել է, որ Էդինբուրգը կշարունակի երկխոսությունը ԵՄ այդ երեք անդամ պետությունների հետ:

Հունիսի 25-ին Շոտլանդիայի կառավարությունը հավանություն է տվել Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնելու օրենսդրության մշակմանը: Ինչպես հայտարարել է կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը, Էդինբուրգը խորհրդակցություններ կսկսի ԵՄ ինստիտուտների հետ՝ իր շահերը պաշտպանելու նպատակով:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կբարձրանա, հետո` կնվազի’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Եթե պակասող գումարի հարցը կառավարությունը չի լուծում, կեզրակացնենք, որ իշխանությունները դրժում են ձեռք բերված համաձայնությունը’