‘
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը չհաստատեց և չհերքեց այն տեղեկատվությունը, ըստ որի` ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ենթադրում էր մաքսային սահմանի անցկացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։
«Առանց մեկնաբանության»,- ասաց Զաքարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
Ուշագրավ է, սակայն, որ նույն Արտակ Զաքարյանը նույն թեմայի վերաբերյալ մինչ այդ հայտարարել է. «Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, որն ի սկզբանե մենք ունեցել ենք, և մեր ցանկությունն է եղել դրանում ամբողջական մասնակցություն ունենալ, և այսօր էլ դա մենք ունենք քաղաքական օրակարգում, մենք պետք է փորձենք մեր եվրոպացի գործընկերների հետ գտնել համապատասխան ճանապարհներ, որոնք Հայաստանին կպահեն ասոցացման ծիրում»:
‘