‘
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին, եթե այդ երկրները քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին Բաքվում ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա»,- նշել է նա:
‘