‘ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն առայժմ չի տարածի Ռուսաստանի ֆուտբոլային միության վրա’

646

Եվրամիությունն առայժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի տարածի Ռուսաստանյան ֆուտբոլային միության վրա, սակայն նման տարբերակը բացառված չէ՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակի հետագա սրացման դեպքում:

Այս մասին ИТАР-ТАСС-ի թղթակցին հաղորդել է Բրյուսելում եվրոպական դիվանագիտական աղբյուրը:

«Պատժամիջոցների հնարավոր տարածումը միջազգային մշակութային և մարզական միջոցառումներին Ռուսաստանի մասնակցության նկատմամբ՝ քննարկվել է ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից, բայց այս փուլում որոշվել է չկիրառել այդ միջոցը: Սակայն չի բացառվում դրա կիրառումը հետագայում՝ իրավիճակի էսկալացիայի դեպքում»,- հատարարել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Ըստ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիան, մասնավորապես, առաջարկել է Ռուսաստանին զրկել 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘«Սթոք Սիթի»-ի դարպասապահը խփել է ֆուտբոլի պատմության մեջ ամենահեռահար գոլը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գագաթնաժողովից առաջ Պոռոշենկոն կհանդիպի ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ’