‘ԵՄ-ն Ռուսաստանից ետ է կանչում իր դեսպանին’

1902

ԵՄ երկրների առաջնորդները պաշտոնապես համաձայնել են Մեծ Բրիտանիայի կառավարության հետ այն հարցում, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն է կրում Սոլսբերիում նյադակաթվածահարող նյութի կիրառմամբ տեղի ունեցած հարձակման համար:

Բանակցությունների արդյունքում, որոնք Բրյուսելում տևել են մինչև ուշ գիշեր, Եվրախորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե առաջնորդները համակարծիք են այն հարցում, որ Սոլսբերիի միջադեպն «այլ համոզիչ բացատրություն չունի»:

«Մենք անվերապահորեն սատարում ենք Միացյալ Թագավորությանը՝  ի դեմս մեր հավաքական անվտանգությանը նետված այդ հանդուգն սպառնալիքի»,- ասվում է ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարության մեջ:

Ռուսաստանում ԵՄ մշտական ներկայացուցիչը «խորհրդակցության համար» կանչվել է Մոսկվայից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’