ԵՄ-ն վեցերորդ փաթեթը կարող է ընդունել մայիսի 10-ին

576

Եվրամիությունը հուսով է, որ ԵՄ արտաքին գործերի Խորհրդի հերթական նիստում կհաստատվի պատժամիջոցների վեցերորդ փաթեթը Ռուսաստանի դեմ, հայտարարել է դաշինքի գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը։

Նոր փաթեթը կարող է սահմանափակել էներգակիրների արտահանումը Ռուսաստանից, մասնավորապես՝ էմբարգո սահմանել ռուսաստանյան նավթի գնման նկատմամբ, ինչը Մոսկվային կզրկի եկամուտների խոշոր հոսքից։

Սակայն փաթեթն ընդունելու համար հարկավոր է, որ դրան հավանություն տան ԵՄ երկրները, մինչդեռ դրանք, նախկինի պես, տարակարծիք են այդ հարցում, խոստովանել է Բորելը։

«Բայց ես վստահ եմ, համենայն դեպս՝ նավթի ներկրման հարցով, դրա վերաբերյալ համաձայնություն հնարավոր կլինի ձեռք բերել Խորհրդի հերթական նիստում»,- հավելել է Բորելը։

Խորհրդի մոտակա նիստերը նախատեսված են մայիսի 10-ին և 16-ին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲլինքենը հեռախոսազրույց է ունեցել Գուայդոյի հետ
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն արգելեց Ռուսաստանի ակումբների մասնակցությունը եվրագավաթներին