ԵՄ գագաթնաժողովը չի կարողացել հաստատել հետագա չորս տարիների համար Ուկրաինային 50 մլրդ եվրոյի բյուջետային օգնության ծրագիրը, սակայն հույս ունի փոխհամաձայնություն ձեռք բերել եկող տարվա հունվարին։
Այդ մասին լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովի առաջին օրվա ավարտից հետո։
«Մենք հենց նոր ենք ավարտել մեր հանդիպումը։ Մենք քննարկել ենք օգնության երկարաժամկետ ծրագիրը, և ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ 26 առաջնորդներ հանդես են եկել այդ ծրագրի բոլոր կետերի պաշտպանությամբ,- ասել է նա։- Մենք այդ թեմային կվերադառնանք հունվարին, և ես վստահ եմ, որ փոխհամաձայնության կգանք»,- նշել է Միշելը՝ ընդգծելով, որ միայն մեկ երկիր՝ Հունգարիան է դեմ հանդես եկել այդ ծրագրին։
«Գիշերային հերթափոխի արդյունքը՝ վետո Ուկրաինայի լրացուցիչ փողերի վրա, վետո բազմամյա բյուջեի վերանայման վրա։ Մենք այդ հարցին կվերադառնանք ԵՄ գագաթնաժողովում եկող տարի, համապատասխան նախապատաստություններից հետո»,- X սոցցանցում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։