‘ԵՄ-ն քննադատում է Թուրքիային` ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա հարձակումների համար’

582

Թուրքիային, որ հավակնում է դառնալ Եվրամիության անդամ, ԵՄ իշխանությունները զգուշացրել են, որ կիրակի օրը ԶԼՄ-ների դեմ ձեռնարկված ռեյդերը հակասում են եվրոպական արժեքներին:

ԵՄ արտաքին գործերի գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության ընդլայնման հանձնակատար Յոհանես Հանը հայտարարություն են հրապարակել, որում ասվում է, որ լրատվամիջոցներում անցկացված խուզարկություններն ու ձերբակալությունները անհամատեղելի են զանգվածային լրատվամիջոցների ազատության հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է թերթերի և հեռուստատեսությունների 23 աշխատակիցների, որոնք սերտ կապ են պահպանում ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի հետ: Ձերբակալվածներին անօրինական կազմակերպություն ստեղծելու և երկրում իշխանությունը զավթելու փորձի մեղադրանք է ներկայացվել:

Գյուլենը, որ հասարակական «Հիզմեթ» շարժման հիմնադիրն ու հոգևոր առաջնորդն է, համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդը, և Էրդողանը մի քանի օր առաջ ակտիվ գրոհ է սկսել Գյուլենի կողմնակիցների դեմ:

Ձերբակալվածների թվում կան լրագրողներ, պրոդյուսերներ, սցենարիստներ և նույնիսկ Թուրքիայի արևելքում ոստիկանական բաժանմունքի մի ղեկավար: Փոխանցում է BBC

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Իշխանափոխության գործընթացն ավելի է արագանում’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը հայտարարել է Էկվադորում իր դեմ կազմակերպվող մահափորձի մասին’