‘
Եվրամիության ներքին գործերի նախարարները հինգշաբթի հանդիպելու են, որպեսզի քննարկեն Սիրիայում կռված ԵՄ քաղաքացիների կողմից ահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը:
Առաջարկվող միջոցառումների թվում է ավիաուղևորների տվյալների բազայի ստեղծումը: Ավելի վաղ, սակայն, Եվրախորհրդարանը մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ դա կսահմանափակի քաղաքացիական ազատությունները:
Բացի այդ, ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, ներքին գործերի նախարարները կքննարկեն այն հարցը, թե ինչպես կարելի է կասեցնել իսլամիստական քարոզչությունը սոցցանցերում և գրոհայինների հավաքագրումն ինտերնետի միջոցով:
‘