‘
Եվրոգոտու ֆինանսների նախարարները և Արտարժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են եկել Հունաստանին մինչև 2020 թվականը 43,8 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ, հայտնում է France-Presse-ը:
Եվրոպայի Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի կարծիքով՝ այս որոշումը կնվազեցնի անորոշությունը Եվրոպայում և Հունաստանում, ինչպես նաև կօգնի փոխադարձ վստահություն ձևավորել:
Եվրոպայից դրամական օգնություն ստանալու համար Հունաստանը ստիպված եղավ պետական ծախսերի մեծածավալ սահմանափակումներ մտցնել, ինչը բողոքի ալիք բարձրացրեց երկրում, սակայն, պետք է նշել, որ հենց կառավարության հաստատած խնայողությունների քաղաքականության շնորհիվ է, որ Եվրոպան համաձայնեց խոշոր չափի միանվագ օգնություն հատկացնել երկրին:
‘