Ընդարձակման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյին հայտարարել է, որ Եվրամիությունը Վրաստանին նախապատրաստում է միավորմանը անդամակցության։
«Մենք տեսնում ենք, որ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է ԵՄ անդամակցությանը։ Դա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլև երկրի ողջ վերնախավի համար, նրանց համար, ովքեր ակտիվորեն զբաղվում են դրանով։ Մենք Վրաստանը պատրաստում ենք ԵՄ անդամակցության»,- Թբիլիսիում աշխատանքային այցի արդյունքում ուրբաթ օրը Twitter-ում գրել է Օլիվեր Վարգեյին։
Եվրահանձնակատարը Թբիլիսիում է եղել նոյեմբերի 15-16-ին։ Նա բանակցություններ է անցկացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում եվրահանձնակատարը դրական է գնահատել բարեփոխումների ընթացքը, որոնք անհրաժեշտ են ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։