‘ԵՄ. Սահմանները փակվում են, իսկ Մերկելը չի նահանջում’

856

Եվրոպական երկրները, մեկը մյուսի ետևից, հայտարարում են, որ մտադիր են փակել իրենց սահմանները փախստականների առջև:

Ավստրիայից հետո Սլովենիան ոչ միայն հայտարարել է սահմանում վերահսկողությունը վերականգնելու մասին, այլև հարևան Մակեդոնիայից խնդրել է դադարեցնել ներգաղթյալների հոսքը, ինչը և արվել է:

Եվս մի բալկանյան երկիր՝ Սերբիան, հայտարարել է, որ թույլ կտա սահմանը հատել միայն այն օտարերկրացիներին, ովքեր տարանցիկ կերպով ուղևորվում են Գերմանիա կամ Ավստրիա:

Այս ամենի համապատկերին՝ Անգելա Մերկելը մտադիր չէ հրաժարվել փախստականներին ընդունելու իր քաղաքականությունից և ինչ-որ սահմանափակումներ մտցնել: Ըստ Մերկելի՝ ապաստան պետք է ստանան բոլորը, ովքեր դրա իրավունքն ունեն, և ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի մյուս երկրներում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«World Soccer Shop». 2015-ին ամենաշատը Մեսսիի մարզաշապիկն գնել’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմի իշխանությունները հայտարարել են Մուստաֆա Ջեմիլևի հեռակա կալանքի մասին’