‘ԵՄ «սև ցուցակում» են հայտնվել ԱԴԾ և ԱՀԾ ղեկավարները’

883

ԵՄ-ն հրապարակել է ընդլայնված պատժացուցակը, որում ընդգրկված են 15 անձինք՝ Ռուսաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև 18 կազմակերպություններ և ընկերություններ: Ցուցակում ընդգրկվածներին Եվրամիությունը պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար:

Պատժացուցակում հայտնված անձանց և կազմակերպությունների ցանկը շաբաթ գիշերը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում:

Ցուցակում, մասնավորապես, տեղ են գտել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, Կրասնոդարի մարզի ղեկավար Ալեքսանդր Տկաչովը:

Ցուցակում հայտնվածներին արգելվում է մուտքը ԵՄ երկրներ, նրանց հաշիվները եվրոպական բանկերում, եթե այդպիսիք հայտնաբերվեն, կսառեցվեն:

Ընդհանուր առմամբ՝ այժմ ԵՄ «սև ցուցակում» 87 ֆիզիկական և 20 իրավաբանական անձինք են: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում վիրավորվել է երկու ադրբեջանցի’
Հաջորդ հոդվածը‘Անգլիա. Դատավորը ննջել է մանկահասակ երեխայի բռնաբարության գործով դատավարության ժամանակ’