‘ԵՄ 16 առաջնորդներ քննարկում են միգրացիոն ճգնաժամը’

2379

Եվրամիության 16 երկրների առաջնորդներ կիրակի օրը հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը, որը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բնորոշմամբ՝ արդեն վերածվում է քաղաքական ճգնաժամի:

Միգրացիայի նկատմամբ վերաբերմունքը տարաձայնությունների տեղիք է տալիս ինչպես երկրների ներսում՝ քաղաքական կուսակցությունների, այնպես էլ միության երկրների միջև: Եվրոպայի հարավի երկրները, որոնք գտնվում են միգրացիոն հոսքի սկզբնամասում, մեղադրում են ավելի հարուստ հյուսիսին անբավարար օգնության և Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությունը չապահովելու համար:

Հանդիպմանը չեն մասնակցում Վիշեգրադյան քառյակի երկրները՝ Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան, որոնք հանդես են գալիս միգրացիոն քաղաքականության խստացման օգտին:

Միգրացիոն քաղաքականության վերաբերյալ վեճերը կրկին սրվել են այն բանից հետո, երբ Իտալիայի նոր կառավարությունը հրաժարվեց նավահանգիստ թողնել «SOS Միջերկրական ծով» հասարակական կազմակերպության՝ միգրանտներով լի նավը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի ֆուտբոլային միությունը ներողություն է խնդրել Շվեդիայի հավաքականից’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին’