ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են առաքելությունը

451

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են քաղաքացիական առաքելությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին առկա խնդիրները լուծելու համար, ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի Բրյուսելում։

«Այսօր Խորհուրդը որոշում կայացրեց մինչև 40 փորձագետ ուղարկել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝  տարածաշրջանում իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության և հաշվետվության նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն ընդգծում է, որ տարածաշրջանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին որոշումը կայացվել է հոկտեմբերի 6-ին Պրագայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի  առաջնորդների և Եվրախորհրդի ղեկավարի հանդիպումից հետո և միտված է «այդ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը»։

ԵՄ խորհուրդը պարզաբանում է, որ առաքելությունը արագ տեղակայելու համար «որոշվել է, որ մոնիթորինգի փորձագետները ժամանակավորապես կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելության կազմից»։ «Մոնիթորինգային առաքելությունը ժամանակավոր բնույթ կկրի և, ըստ էության, երկու ամսից ավելի չի տևի»,- ասվում է հայտարարության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿերչում տարհանվել են բոլոր նավերը, մանկապարտեզները, դպրոցներն ու քոլեջները
Հաջորդ հոդվածըԱռաջարկում են հարկային արձակուրդ տրամադրել զորակոչվածներին