‘ԵՊՀ-ն փորձում է հանդարտեցնել բողոքը. Մամուլ’

1363

Եթե նախկինում առաջին կուրսի ուսանողների վարձերի վճարման վերջնա­ժամկետ էր սահմանվում մին­չև սեպտեմբերի կեսը, որից հետո չվճարողներին հեռաց­նում էին բուհից, այս տարի, թերևս վերջին օրերի ուսանողական բողոքի ակցիաների ազդեցության տակ, այդ վերջնա­ժամկետը երկարաձգվել է, բայց այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում:

«Հրապարակ» օրաթերթին հա­սած տեղեկություններով, Երևանի պետական համալսարանում որոշվել է, որ ոչ մի առաջին կուրսեցի վարձավճարի ուշացման պատճառով դուրս չի մնալու համալսարանից, և ժամ­կետը կարող է երկարաձգվել մինչև դեկտեմբեր: Ուսանողներին այսկերպ ընդառաջելով՝ փորձում են հանդարտեցնել բողոքը:

Նախորդ հոդվածը‘Արտագաղթի պատճառով նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն ու Տիկին Շողիկը նույն խելքին են. Մամուլ’