‘ԵՊՀ-ում ծեծել են «Հակահարված» art խմբի անդամին (տեսանյութ)’

2687

«Հակահարված» art խմբի հերթական ակցիայի ժամանակ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալն ու Երևանի պետական համալսարանի անվտանգության աշխատակիցներն ընդհատել են ակցիան ու ծեծել ակցիայի կազմակերպիչներից մեկին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Հակահարված» art խմբի անդամ Լուսինե Հայրապետյանը: 

«Փորձում էինք ակցիա իրականացնել, չորս հոգով ներս մտանք «Սև շենք» ու փորձում էինք բարձրաձայնել, որպեսզի ուսանողությունը ոտքի ելնի, դեմ գնա կառավարական ռեժիմին: «Չենթարկվել ռեժիմին». անընդհատ այս արտահայտությունն էր կրկնվում, ու հանկարծ դեկանը ու մի քանի ԵՊՀ աշխատակիցներ մոտեցան ու սկսեցին գոռալ, արտակարգ վիճակ ստեղծվեց, ու սկսեցին ծեծել ակցիայի կազմակերպիչներից մեկին»,- ասաց Լուսինեն՝ հավելելով, որ ակցիայի ժամանակ ոչ մի ավելորդ բան չի եղել, այն տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ:

Լուսինե Հայրապետյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունն այժմ դեպքի վայրում է ու փորձում է պարզաբանել իրավիճակը, բերման ենթարկվածներ չկան:

Նախորդ հոդվածը‘Սալոնիկի բնակիչը բանկ է գրավել և սպառնում է ինքնահրկիզվել’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչպես էր 1000 դրամանոցը հատվել վրիպակով’