‘ԵՊՀ–ում պայթուցիկ սարքի մասին ահազանգած ուսանողը ձերբակալվել է’

1118

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հաջողվել է պարզել, թե ովքեր են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տվել:

Ինչպես հաղորդում են Ազգային անվտանգության ծառայությունից, պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման  ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը:

Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ  քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: Արամ Հայրյանը ձերբակալված է, իսկ  Սուսաննա Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Կցանկայի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին»’
Հաջորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Վիլյան կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական»’