‘
G8 գագաթնաժողովի շրջանակներում բանակցությունների արդյունքում՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը նախատեսում են համատեղ հայտարարություն ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը: «Հարյուր տոկոսանոց վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինը և Օլանդը հայտարարություն կստորագրեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ»,- Trend-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
‘