‘
Ազատության հրապարակում վաղվանից արդեն հնարավոր կլինի դիտել գերմանացի հայտնի 3D նկարիչ Նիկոլայ Արնդտի հեղինակած եռաչափ պատկերները: Կարապի լճի հարեւանությամբ, ասֆալտի վրա ստեղծված նկարները դիտողին տեսողական խաբկանքը «ստիպում է» հավատալ, որ գետնի վրա առաջացած ճեղքում լճակ է գոյացել: Գերմանացի նկարչին օգնել են Երեւանի երիտասարդ ստեղծագործողները:
‘