‘Եռօրյա սեմինարներ՝ Հայ ազգային կոնգրեսի և Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական ալյանսի համագործակցությամբ’

990

Հունիսի 28-30-ը Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ «Լիբերալիզմի հիմնական սկզբունքները» թեմայով սեմինարներ են անցկացվել հանրապետության շրջաններում: Ծրագիրը իրականացվել է Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական ալյանսի  համագործակցությամբ: Եռօրյա սեմինարներն անցկացվել են Վանաձորում, Գյումրիում և Աբովյանում: Սեմինարների շրջանակներում դասախոսություներով է հանդես եկել Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական ալյանսի քաղաքական բաժնի ղեկավար Ֆիլիպ Հանսենը:

iLur.am-ի լրագրողի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ նման ծրագրերի իրականացումը հատկապես մեծ նշանակություն ունի Հայաստանի շրջաններում ապրող երիտասարդների համար:  «Նման ծրագիր իրականացնելու գաղափարը ծնվել է դեռ մեկ-երկու տարի առաջ, և վերջապես այս տարի հնարավոր դարձավ դրա իրականացումը: Գյումրիում, Վանաձորում և Աբովյանում տեղի ունեցած սեմինարներին մասնակցել են առնվազն 10 շրջանների երիտասարդներ: Ծրագրի հիմնական նպատակը ազատական գաղափարների տարածումն էր և Հայաստանի Հանրապետությանը առնչվող խնդիրների քննարկումը ազատականության տեսանկյունից»,-  նշեց Արամ Մանուկյանը:

Աբովյանում անցկացված սեմինարին մասնակից Վահան Մարկոսյանը նշեց, որ շատ կարևոր է քաղաքական ուժի գաղափարային հիմքերի ուսումնասիրությունը և այդ հիմքերի տեսանկյունից արդի քաղաքական խնդիրներին պատասխաններ փնտրելը:

Նախորդ հոդվածը‘Բնակիչներին դեռ չհանդիպած, թաղապետը ստացե՞լ է նրանց հավանությունը’
Հաջորդ հոդվածը‘Մայրաքաղաքում ավտոմեքենաները կայանելու համար վարորդներն այսուհետ կվճարեն էլեկտրոնային եղանակով ‘