‘Ես՝ Հարկադիր կատարողս երդվում եմ. անմեղ զոհերի վրեժը լուծել կենդանի մնացած հայերից. ԴԱՀԿ աշխատողների երդման ֆեյսբուքյան արձագանքներ’

4374

Ինչպես երեկ հայտնել էինք, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) իր նորընծա աշխատակիցներին «մկրտել» էր երդման արարողության միջոցով: Նրանք, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, երթով շարժվել էին Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք  մատուցել  Հայոց մեծ եղեռնի  անմեղ զոհերի հիշատակին, ապա երդվել` «հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները» և այլն:
Մեր իրականության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, երբեմն անցնում են տրամաբանության և բանականության սահմանները, սակայն ցինիզմի լավագույն պատասխանը՝ սարկազմն է, և երեկ երեկոյան, ֆեյսուբքյան արձագանքները դրա վառ ապացույցն են:

Զորիկ Գալստյան
ԴԱՀԿ նորընծա աշխատողները պիտի երդվեին: Այն ինչ հետո տեղի ունեցավ կստիպի ձեզ հուզվել: 
Կարծում եմ, որ ժամանակն է հատուկ երդվանոցներ կառուցել:
Երևանյան ռեստորաններում ևս այսուհետ հնարավոր կլինի երդում ուտել:
Գալուստ Սահակյանի երդումը…..ըըըը… տեքստը դեռ վերծանվում է:
Կենտրոնական բանկի նախագահը վստահեցնում է, որ իրենք վերահսկում են երդումների պրոցեսը:
Հայաստան կներկրվի երդումների նոր խմբաքանակ:
Արտաշես Գեղամյանի ակամա երդումը Մարկոս Ավրելիոսի կիսանդրու առաջ:
Անկախության սիմվոլի երդումը հայելու առաջ:

Առաքել Սեմիրջյան
Դաշնակցության երդումը Ստամբուլի արյան ծովերում:
Նախախորհրդարանի երդումը անվադողերի գործարանում:
Տիգրան Սարգսյանի երդումը օֆշորում:
Հրանուշ Հակոբյանի երդումը Մասիս սարի ձյունածածկ գագաթին:
Արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի երդումը Բենթլիում:
Գարեգին Բ-ի երդումը Բելաջոյում:
Սերժի երդումը Ստեփանակերտ թռնող առաջին ինքնաթիռում:
Նաիրի Հունանյանի երդումը հակաահաբեկչական սկաուտական հավաքում:
Արա Աբրահամյանի երդումը Ֆալոս Սոկրատի Ֆալոսին:
Սպիտակցի Հայկոյի ու Թաթուլի երդումը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:
Դավիթ Սանասարյանի երդումը «Ոսկե Ծիրան» ամենամյա կինփառատոնում:
Միշիկի երդումը «Տնփեսա» ֆիլմի 3-րդ սերիայում:
Վովա Գասպարյանի երդումը նորաբաց Կրկեսում:
Գեներալ Մանվելի երդումը Ադրբեջանը գրավելուց հետո Բաքվի արվարձաններում:

Տիգրան Առաքելյան

Մկան երդումը պանրի գործարանում:
Զորի Բալայանի երդումը պուծինին գրված նամակի 544-րդ էջի երկրորդ հատվածում:

Գարեգին Միսկարյան

Ես՝ Հարկադիր կատարողս, ներկա լինելով Եղեռնի անմեղ զոհերի հուշահամալիրում, այսօր՝ այս նվիրական պահին, հանդիսավոր կերպով երդվում եմ. անմեղ զոհերի վրեժը լուծել կենդանի մնացած հայերից։

ՀՀ ԴԱՀԿ

 
Համլետ Կիրակոսյան

Հետայսու պետական բոլոր պաշտոնյաների, տարբեր ռանգի չինովնիկների, որոշ կուսակցությունների, առաջին հերթին՝ նժդեհական, կուսակցականների երդմանակալության արարողությունները կանցկացվեն Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում՝ ի փառս մեղսավոր ապրողների շահագործման ու կաշիների քերթման…:

Բ26-ի գլխավոր արարողապետ

 

Արման Գասպարյան

Առավոտ շուտ մեր հարևան օռկերի երդումը Մորդոր….ըըըըը…..Յոնջլախում:

Արմեն Խաչատրյան

ԴԱՀԿ ծառայության տղերքի երդումը իրանց շեֆի արևով համալիրի կողքի կլոր տեղը:

Լիլիթ Բլեյան

Քերթմնակալությո՞ւն:

Ծովինար Մարտիրոսյան

Հարկադիր կատարողները կերան ապերիտիվ՝ թարմ պատրաստած երդում: Իսկ թե ինչ կուտեն հետո, շատ հուզիչ է և կիմանանք բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում:

Հ.Գ. Սոված չե՞ք: Մի-մի սեղան գցենք երդում ուտենք:

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Վալդեսը՝Իսպանիայի առաջնությունների լավագույն դարպասապահ’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, և նա այսօր հիանալի խաղաց»’