‘Ես էլ հարցնում եմ` չե՞ս ամաչում, Արտակ ‘

1216

Հրապարակախոս Լիզա Ճաղարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

««ԱրմՆյուզի» պարոն Արտակ Ալեքսանյանը Հրանտ Բագրատյանին հարցնում է` բա չզանգեցի՞ք Արամ Մանուկյանին, չաացի՞ք` բա չե՞ս ամաչում…

Եւ ինչի համար պետք է ամաչեր Արամ Մանուկյանը` ըստ նամուսի մեռած Արտակի: Քանի որ ինչ-որ տեղից մի անգամ լսեցինք, որ ինչ-որ մարզում մի ՀՀՇ-ականի հեռացրել են կուսակցությունից: Հեռացրել են, թե` ոչ, այդպես էլ ոչ մեկս չհասկացանք: Նույն Բագրատյանի համակիրները Ֆեյսբուքը ողողել են ՀՀՇ-ի այն անդամների մասին հղումներով, ըստ որի` նրանք պաշտպանում են Բագրատյանին: Այս մարդկանց ոչ ոք ոչ չի հեռացվել, ոչ էլ որեւէ մեկը թթու խոսք է ասել նրանց հասցեին: Այս մի դեպքը, որը հասկանալի չէ` ոնց է եղել եւ ինչու, դարձրել են մատի փաթաթան ու դրոշ դարձրած թափահարում են: Եթե Արամ Մանուկյանը ՀՀՇ-ից հեռացնում է նրանց, ովքեր պաշտպանում են Բագրատյանին, բա ինչու՞ մնացածներին չի հեռացրել: Երկու տարբերակ կա. կամ` ստում եք, որ այդ մարդիկ պաշտպանում են Բագրատյանին, միակ պաշտպանողն այդ ՀՀՇ-ից հեռացվածն է: Կամ` ստում եք, որ Արամ Մանուկյանը ՀՀՇ-ականներին հալածում է Բագրատյանին պաշտպանելու համար: Սրանցից մեկնումեկը ընտրեք: Ու մեկ էլ, Արտակ Ալեքսանյան, դու չէ՝ որ մարդկանց պետք է ամոթանք տաս: Ես էլ հարցնում եմ` չե՞ս ամաչում, Արտակ, որ ծառայում ես սերժիկին ու միշիկին»:

 

Նախորդ հոդվածը‘Բարբարա Բեռլուսկոնի. «Միլանի» համար կգնեի Չավիին, Պիկեին եւ Բուսկետսին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Ջոն Քերրիին խնդրել է մինչև ապրիլի 24-ը հադիպել հայ համայնքի հետ’