‘Եվա Կառնեյրոն հեռացել է ֆուտբոլից ու կաշխատի Ջիբրալթարի հիվանդանոցներից մեկում’

944

«Չելսիի» նախկին բժիշկ Եվա Կառնեյրոն հեռացավ ֆուտբոլից գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտից հետո: Նա կաշխատի Ջիբրալթարի հիվանդանոցներից մեկում, հայտնել  է հիվանդանոցի մամուլի քարտուղարությունը:

Կառնեյրոն լքեց «Չելսին» Մոուրինյոյի քննադատությունից հետո, ով «Սուոնսիի» հետ խաղում վրդովվել էր բժշկական անձնակազմի վարքից: Այնուհետև լուրեր կային, որ բժիշկը կպահանջի վերականգնել իր պաշտոնը ու նաև ուզում է փոխհատուցում ստանալ Մոուրինյոյից սեռական խտրական վերաբերմունքի համար: Կառնեյրոյի մասնակցությամբ դատավարությունը դեռ ավարտված չէ:

Նախորդ հոդվածը‘Էրիքսեն. «Տոտենհեմը» կարող է մտնել պատմության մեջ, բայց նույնը վերաբերում է նաև «Լեսթերին»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Ռեալ». հսկայական խճանկար` ի հիշատակ Յոհան Կրուիֆի’