‘Եվգենի Լովչեւ. Սուարեսը տականք է. Տեսանյութ’

685

Ռուսաստանցի հայտնի մարզական փորձագետ Եվգենի Լովչեւը Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ «Լիվերպուլ» — «Զենիթ» հանդիպումից (3:1) հետո անդրադարձել է անգլիացիների հարձակվող Լուիս Սուարեսի խաղին:

«Այդ տղան, իհարկե, բարձրակարգ ֆուտբոլիստ է՝ հիանալի տեխնիկա, հարված, ստանդարտների իրացում: Բայց որպես մարդ, որպես մարզիկ, պարզապես տականք է: Սկզբից հարվածեց Լոմբերտսի ոտքին, հետո՝ չեմ կասկածում, հատուկ, կանգնեց Հուբոչանի մեջքին:

Անկեղծ ասած, տեսնելով, թե ինչ է անում խաղադաշտում Սուարեսը, իմ մոտ այլեւս ոչ մի կասկած չի մնում, որ նրան անհիմն չէին մեղադրում ռասիստական արտահայտությունների մեջ»,- Լովչեւի խոսքն է մեջբերում Советский спорт-ը:

Նշենք, մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ, ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կարող է քննարկել Սուարեսի վարքագիծը «Զենիթի» հետ խաղում եւ որակազրկել նրան:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն առայժմ չի հայտնում «արտակարգ միջադեպի» մանրամասները’
Հաջորդ հոդվածը‘Ընտրությունների ժամանակ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու առիթով հարուցվել է 2 քրեական գործ’